3  4  5  6  7  8  9  10  11    
06 Հուլիս 2009  | Արմեն Մկոյան - Բիզնես Էքսպրես - Հայաստանի տնտեսական շաբաթաթերթ

Արմեն Մկոյանը. Վատագույնը շինարարության ոլորտում արդեն անցյալում է:

Ամբողջական նյութին ծանոթացեք => այստեղ:

05 Հոկտեմբեր 2012  | ՀՀ Կենտրոնական բանկը բարձրացրել է 3 ընկերությունների վարկանիշերը

ՀՀ Կենտրոնական բանկը բարձրացրել է 3 ընկերությունների վարկանիշերը: Այսպես «Էլիտ գրուպ» ընկերության վարկանիշը «Գ-» (12 մայիս 2011թ) դարձել է «Գ», նույն մակարդակի է բարձրացել նաև «Գլենդել Հիլզ» ընկերության վարկանիշը:

Միաժամանակ «Իմէքս գրուպ» ընկերության վարկանիշը «Գ+» դարձել է «Բ -», ընդ որում «Անտարեսինը» և «Սթարինը» մնացել է անփսփոխ`համապատասխանաբար «Գ» և «Գ-»:

29 Հունվար 2008  | ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է “ԷԼԻՏԳՐՈՒՊ”-ի պարտատոմսերի հայտարարագիրը

2008 թվականի  հունվարի 29-իթիվ 19 Ա որոշմամբ  ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է “ԷԼԻՏԳՐՈՒՊ” փակ բաժնետիրական ընկերության անվանական պարտատոմսերի ազդագիրը ներառող արժեթղթի գրանցման հայտարարագիրը:

Թողարկվելէ 500 000 (հինգ հարյուր հազար) հատ անվանական պարտատոմս, 1000 (հազար) դրամ անվանական արժեքով, 730 օր մարման ժամկետով, արժեկտրոնային, տարեկան 10.5 % եկամտաբերությամբ:

Թողարկման ընդհանուր ծավալը 2 մլրդ. դրամ է: Տեղաբաշխումն իրականացվելու է 4 տրանշով. յուրաքանչյուրը 500 մլն դրամ ծավալով` 2 տարվա ընթացքում:

Առաջին տրանշի տեղաբաշխումը սկսվելէ  փետրվարի 13-ից:

01 Մարտ 2008  | Հայկական խոշոր դեվելոփերը դուրս է գալիս կորպորատիվ պարտատոմսերի շուկա

Հայկական խոշոր դեվելոփեր “ԷլիտԳրուպ” ՓԲԸ-ն դուրս է գալիս հայկական ֆինանսականշուկա` իր ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմսերով:

Պարտատոմսային փոխառության առաջին թողարկման ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագիրը գրանցվել է հունվարի 29-ին Կենտրոնական բանկի կողմից` ԿԲ խորհրդի նիստի ընթացքում:

Առաջինտ րանշի տեղաբաշխումը տեղի կունենա փետրվարի 13-ին: Այս տրանշի պարտատոմսային փոխառության տոկոսադրույքը տարեկան 10.5 % է:

Ինչպես “ԱրմԻնֆո”-ին հաղորդել են “Կապիտալ ասսետ մենեջմենտ” ներդրումային ընկերությունից, որը հանդես է գալիս որպես տվյալ արժեթղթերի անդերրայթեր և մարկետ-մեյքեր, թողարկման ընդհանուր ծավալը կկազմի 2 մլրդ. դրամ, որը կբաժանվի 2 մլն պարտատոմի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանականարժեքով:

Տեղաբաշխումն իրականացվելուէ 4 տրանշով` կիսամյակը 1 տրանշ, յուրաքանչյուրը 500 մլն դրամ ծավալով` 2 տարվա ընթացքում: Առաջին կտրոնի մարումը կիրականացվի տեղաբաշխման ամսաթվից հետո 336 օրից, երկրորդինը` 731 օրհետո: 

Պետքէ  նշել, որ “ԷլիտԳրուպ” ընկերության հիմնադիր կապիտալը 1.8 մլրդ. դրամ է: Ընկերությունը մասնագիտացել է դեվելոփերական նախագծերում` շենքերի և հասարակական նշանակության էլիտար համալիրների կառուցապատման, ներքին հարդարման, դիզայնի և սպասարկման կառավարման ոլորտում: “ԷլիտԳրուպ” ՓԲԸ-ն վարկունակության Գ+  վարկանիշ   է ստացել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի ընկերության պարտատոմսերը ռեպո գործարքների ժամանակ ՀՀ ԿԲ-ում ընդունվեն որպես ֆինանսական գործիք:

04 Հունիս 2009  | Առաջին կառուցապատողը ստանում է բյուջետային երաշխիք ՀՀ Կառավարությունից

Lragir.am  Էլիտ Գրուպը առաջին կառուցապատողն է ով ստանում է բյուջետային երաշխիք Հայաստանի Հանրապետության Կառավարությունից:
ՀՀ Կառավարության թիվ 654-Ա որոշման հիման վրա Երևան քաղաքի Ձորափի 40 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Էլիտ Գրուպ ՓԲԸ-ին տրամադրվել բյուջետային երաշխիք` 2,500,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

 

    3  4  5  6  7  8  9  10  11