ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍ
Գլխավոր պողոտայի երկայնքով, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ գտնվող այս կառույցը բացառիկ է և՛ իր ճարտարապետական ու ինժեներական լուծումներով, և՛ իր տեղակայությամբ: Մի կողմից Մաշտոցի պողոտան է՝ Երևանի հիմնական զարկերակներից մեկը, որն ապահովում է համալիրի տրանսպորտային և հետիոտնային հասանելիությունը, մյուս կողմից՝ Գլխավոր պողոտայի պուրակային հատվածը, Հրազդանի կիրճը, մանկական երկաթուղին:
Համալիրի բնակիչները, գտնվելով քաղաքի կենտրոնում, միաժամանակ հնարավորություն ունեն հայտնվելու Հրազդանի կիրճում, մայրաքաղաքին հատուկ աղմուկից ու եռուզեռից հեռու:
⇒ Բոլոր բնակարանները վաճառված են ⇐
• 16 հարկ
• 112 բնակարան
• Բնակարանների մակերեսը 135-272 մ2
• 2 հարկանի ստորգետնյա ավտոկանգառ 140 մեքենայի համար
• Կենտրոնացված ջեռուցում
• Կենտրոնացված հովացում
• Անվտանգության համակարգ
• Սպասարկում
• Սեյսմակայուն