Երևանի ամենաբանուկ հատվածներից է Մարշալ Բաղրամյանի անվան պողոտան. այստեղ զգացվում է մայրաքաղաքի շունչն ու կյանքի արագընթաց ռիթմը: Պողոտայի կենտրոնում վեր խոյացող այս ժամանակակից կառույցը գտնվում է քաղաքի վարչական, առևտրային և մշակութային կենտրոնների խաչմերուկում:
Գեղեցիկ արտաքին տեսք, ժամանակակից ինժեներատեխնիկական հագեցվածություն, բարձր սեյսմակայունություն՝ սա այն է, ինչը գրավում է մեր հաճախորդին ու տալիս նրան հնարավորություն՝ զգալու բարեկեցիկ ու ապահով կյանքի ներդաշնակությունը:
⇒ Բոլոր բնակարանները վաճառված են ⇐
• 17 հարկ
• 110 բնակարան
• Բնակարանների մակերեսը 55-189 մ2
• 3 հարկանի ստորգետնյա ավտոկանգառ 103 մեքենայի համար
• Կենտրոնացված ջեռուցում
• Կենտրոնացված հովացում
• Անվտանգության համակարգ
• Սպասարկում
• Սեյսմակայուն