Ծաղկունյաց լեռներից հարավ-արևելք ընկած տարածքում` ծովի մակարդակից 1800մ բարձրության վրա բացվող գեղատեսիլ հովտում Էլիտ Գրուպը ներկայացնում է իր աննախադեպ ծրագրերից մեկը՝ բարձրակարգ և շքեղ "Էլիտ Վիլլա" համալիրը:
"Էլիտ Վիլլան" բաղկացած է 45 ինքնատիպ ու հարմարավետ առանձնատներից, որոնց պատշգամբներից հիանալի տեսարան է բացվում դեպի Ծաղկաձոր քաղաքն ու "Կեչառիս" վանական համալիրը, իսկ Ծաղկաձորի հպարտությունը հանդիսացող ճոպանուղի կարելի է հասնել ընդամենը հինգ րոպեի ընթացքում:
"Էլիտ Վիլլայի" հարևանությամբ գտնվող՝ համաշխարհային բրենդ հանդիսացող "Մարիոտ" հյուրանոցի հետ մեկտեղ համալիրի տարածքը վերածվում է ներպարփակ հանգստյան գոտու, մի յուրօրինակ փոքրիկ քաղաքի, որտեղ գործում է սպասարկման և անվտանգության միասնական համակարգ:
"Էլիտ Վիլլայի" բնակիչները կարող են օգտվել նաև "Մարիոտի" հարուստ ենթակառուցվածքներից՝ ռեստորան, բար-սրճարան, լողավազան, հրաձգարան, թենիսի և ֆուտբոլի խաղադաշտեր, խանութներ և բուտիկներ:
⇒ Վաճառվում են Վիլլաներ ⇐
Ազատ Վիլլաներ՝ 5, 16, 27, 38
Տե՛ս կից Գլխավոր հատակագիծը
• 45 առանձնատներ
• Առանձնատների մակերեսը 202 և 240 մ2
• Հողատարածքների մակերեսը 300-700 մ2
• Մշտական ջուր
• Գազաֆիկացված