ԲԻԶՆԵՍ ԴԱՍ
Էլիտ Գրուպի ամենածավալուն քաղաքաշինական նշանակության նախագծերից մեկն է Հյուսիսային Ճառագայթը: Այն Կասկադի շարունակությունն է հանդիսանում և, սկսվելով Հայաստան հուշահամալիրից՝ ձգվում է մինչև Բաբայան և Զարյան փողոցները: Հյուսիսային ճառագայթը մեծն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի մտահղացումների մարմնացումն է և ռազմավարական մեծ նշանակություն ունի մեր սիրելի Երևանի քաղաքաշինական քարտեզում:
Հյուսիսային Ճառագայթը սկսվում է գեղեցիկ եռահարկ քոթեջներով կառուցապատված՝ հետիոտնային փողոցով: Գողտրիկ փողոցի վերջնամասից ներքև են նայում իրար մոտեցող ինքնատիպ կասկադաձև շենքերը: Կառույցները օժտված են Էլիտ Գրուպին հատուկ հուսալիության չափանիշերով:
Հյուսիսային Ճառագայթն ունենալու է նաև կառուցապատման երրորդ փուլ, որից հետո կմիավորվեն Կոմիտասի պողոտան ու Կասկադը` ստեղծելով մի ավարտուն համալիր, ինչպիսիք կարելի է հանդիպել աշխարհի խոշորագույն քաղաքներում:
⇒ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ⇐
⇒ Բոլոր բնակարանները վաճառված են ⇐
• 14 հարկ
• 276 բնակարան
• Բնակարանների մակերեսը 64-214 մ2
• 3 հարկանի ստորգետնյա ավտոկանգառ 350 մեքենայի համար
• Կենտրոնացված ջեռուցում
• Անվտանգության համակարգ
• Սպասարկում
• Սեյսմակայուն