"Էլիտ Գրուպ" ՓԲԸ-ն իրականացնում է բնակելի և հասարակական էլիտար համալիրների շինարարության, ներքին հարդարման, դիզայնի և սպասարկման կառավարում:

"Էլիտ Գրուպը" նորակառույցների հայաստանյան շուկայում մեծ համբավ և վստահություն վայելող ամենախոշոր կազմակերպություններից է: Ընկերությունը ներկայանում է դասական դեվելոփերի (կառուցապատողի) դիրքերից, այսինքն հանդես է գալիս որպես պատվիրատու և, բազմաթիվ կապալառուների հետ համագործակցելով, իր պատվերի համաձայն կազմակերպում և համակարգում է վերջիններիս աշխատանքը: