"Էլիտ Գրուպ" ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000թ. սեպտեմբերին` "Էլիտ Փրոջեքթ Շին" անվանումով: Ընկերության հիմնադիրներն ու բաժնետերերն են Արմեն Մկոյանը, Ամատունի Տոնոյանը և Հայկազ Բախշեցյանը: "Էլիտ Փրոջեքթ Շին" փակ բաժնետիրական ընկերությունը 2005թ. հունվարի 25-ին վերանվանվել է "Էլիտ Գրուպ"-ի:

"Էլիտ Գրուպը" արժանացել է Որակի կառավարման ISO 9001 միջազգային ստանդարտի վկայականի` բնակելի և հասարակական էլիտար համալիրների շինարարության, սպասարկման, բնակարանների ներքին հարդարման և դիզայնի կառավարման ոլորտում, ինչպես նաև OHSAS 18001-2007 միջազգային վկայականի` աշխատանքի պաշտպանության և անվտանգության ոլորտում: Էլիտ Գրուպը հակասեյսմիկ համակարգերի միջազգային ասոցիացիայի (ASSISi – Antiseismic Systems International Society) անդամ է:


Ծավալած գործունեությունը

"Էլիտ Գրուպի" բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրները համապատասխան դասակարգման են ենթարկվում` ըստ միջազգային նորակառույցների շուկայում սահմանված հստակ չափանիշների, որոնք էլ պայմանավորում են շենքի դասը` դելյուքս, պրեմիում, բիզնես և այլն: "Էլիտ Գրուպի" շենքերը կառուցվում են ինժեներական տեխնոլոգիաների վերջին պահանջներին համապատասխան, քանի որ ընկերության համար առանցքային սկզբունքը շինությունների բարձր սեյսմակայությունն է: Շենքերի սեյսմակայունությունն ուժեղացնելու համար կիրառվում են սեյսմապաշտպանության մի շարք հատուկ համակարգեր` տատանումների դինամիկական մարիչներ, միացնող և անջատող կապեր, տատանման մարումը բարձրացնող կառուցվածքներ, ինչպես նաև սեյսմամեկուսիչ ռետինամետաղյա շերտավոր բարձիկներ: Վերջիններս կարող են զարգացնել հորիզոնական մեծ տեղափոխություններ և կլանել սեյսմիկ էներգիան: Նշված մեթոդն ապահովում է կառույցների սեյսմաանվտանգությունը: Այս մեթոդն է ներդրվել ընկերության կողմից Զավարյան փողոցում կառուցվող բիզնես դասի Մեր բակը բնակարանային համալիրի, Դեմիրճյան փողոցում կառուցվող պրեմիում դասի "Կասկադ" շենքի, Խորենացու փողոցում կառուցվող "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոնի, Գլխավոր պողոտային հարող տարածքում, Արամի փողոցի վրա Չարենցի թանգարանի հարևանությամբ կառուցվող բնակելի և հասարակական համալիրների շինարարության հիմքում: 2009 թվականին "Էլիտ Գրուպ" ընկերությունն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պայմանագիր կնքեցին միջնաժամկետ փոխառության վերաբերյալ, ըստ որի "Էլիտ Գրուպին" տրամադրվեց 5.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 130 հազար եվրոյի դրամաշնորհ: 2010 թվականին "Էլիտ Գրուպին" աջակցելու համար ՎԶԵԲ-ին միացավ Համաշխարհային բանկի անդամ միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)` աջակցելով Երևանում "Էլիտ Պլազայի" կառուցմանը: IFC-ն և ՎԶԵԲ-ը համապատասխանաբար 5.4 և 3.6 մլն դոլար արժողությամբ վարկեր տրամադրեցին: Մոտ ապագայում ծրագրերում է ևս մեկ պայմանագիր Համաշխարհային բանկի հետ՝ Երևանում միջին գնային կատեգորիայի բնակարանային կառուցապատում իրականացնելու վերաբերյալ: