Ընկերությունը մասնակցել է տարածաշրջանային չորրորդ առևտրաարդյունաբերական “ARMENIA EXPO 2004” ֆորումին, որը անց է կացվել 2004 թվականի սեպտեմբերի 10-13-ը:
2003 թվականի ամռանը “ԷլիտԳրուպը” ներդրել է միջազգային ISO 9001:2000 ստանդարտի որակի կառավարման համակարգ: 2003թ. դեկտեմբերին բրիտանական “Գլոբալ սերտիֆիքեյշն” ընկերության հայաստանյան ներկայացուցիչ համարվող “Բիզնեսին ընդառաջ” ընկերության փորձագետներն աուդիտ անցկացրեցին “Էլիտ Գրուպում” և հաստատեցին ներդրված համակարգի համապատասխանությունը միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատին:
2003թ. դեկտեմբերի 20-ին “ԷլիտԳրուպին” շնորհվեց ISO 9001:2000 որակի կառավարման սերտիֆիկատ` էլիտար բնակելի համալիրների կառուցապատման, դիզայնի, ներքին հարդարման և կոմունալ ծառայությունների կազմակերպման ոլորտում:
Ընկերությունը մասնակցելէ առաջին ազգային “PANARMENIAN EXPO 2003” ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 23-ից 24-ը:
2002-2003 թվականներին շահագործման է հանձնվել Երևանի Պուշկինի փողոցում գտնվող երեք շենքերից բաղկացած բիզնես դասի բնակելի համալիրը, որի կառուցված ընդհանուր մակերեսը մոտ 8000 ք.մ է, որից 6000 ք.մ` բնակելի
Elite Group Հիփոթեք սկսած 0%-ից:
«Էլիտ Գրուպ»-ից բնակարան գնելիս, հիփոթեքային վարկի վճարված տոկոսները ետ կվերադարձվեն եկամտային հարկի չափով:
#EliteGroup #Mortgage #from_0_interest #հիփոթեքային#FromDreamIntoReality #WeBuildYourFuture #ՆորՏարի#ՆորԲնակարանում #NewYear2016